Քիմ Քարդաշյանը «գաղտնի սիրավեպի» մեջ է Ֆորմուլա 1-ի վարորդ Լյուիս Հեմիլթոնի հետ
- Ani

- 10 hours ago
- 1 min read

Քիմ Քարդաշյանը և Լյուիս Հեմիլթոնը, կարծես, գաղտնի սիրավեպի մեջ են։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ աստղերը միասին ռոմանտիկ հանգստյան օրեր են անցկացրել Մեծ Բրիտանիայում։
45-ամյա ամերիկացի հեռուստաաստղը այս շաբաթ թռել է Մեծ Բրիտանիա՝ Ֆորմուլա 1-ի 41-ամյա վարորդի հետ ժամանակ անցկացնելու համար։ Ըստ լուրերի՝ զույգը մնացել է հայտնիների սիրելի վայրերից մեկում՝ Քոթսվոլդսի շքեղ Էսթել Մենոր համալիրում։
Ըստ ներքին աղբյուրների՝ Քիմը և Լյուիսը ճաշել են մեկուսացված միջավայրում և այցելել են սպա՝ զույգի մերսման համար։ Քարդաշյանը Մեծ Բրիտանիա է թռել իր թանկարժեք մասնավոր ինքնաթիռով և ընդամենը 24 ժամ է անցկացրել իր նոր սիրեցյալի հետ։ Զույգին ամբողջ ընթացքում ուղեկցել են թիկնապահները։
Աղբյուրը The Sun-ին ասել է. «Ամեն ինչ շատ ռոմանտիկ տեսք ուներ։ Քիմն ու Լյուիսը լիովին օգտվել են հյուրանոցի հարմարություններից։ Նա ուներ երկու թիկնապահ, իսկ Լյուիսը՝ անձնական անվտանգության աշխատակից, բայց նրանք զգույշ էին մնում։
Քարդաշյանը շաբաթ օրը կեսօրին վայրէջք է կատարել Օքսֆորդի օդանավակայանում, որտեղից երկու մեքենա նրան տարել են Էսթել Մենոր։ Համիլթոնը այնտեղ է ժամանել մոտ մեկ ժամ անց՝ Լոնդոնից ուղղաթիռով ժամանելուց հետո։
Ականատեսների խոսքով՝ զույգը մնացել է հյուրանոցի գլխավոր շենքի սենյակում, որի արժեքը սկսվում է մեկ գիշերվա համար 1000 ֆունտ ստեռլինգից։ Բնակության և սպա կենտրոն մուտք գործելու հետ մեկտեղ, հանգստյան օրերը կարող էին արժենալ գրեթե 120,000 ֆունտ ստեռլինգ։
Կիրակի, մոտավորապես ժամը 11-ին, Քիմն ու Լյուիսը դուրս են եկել հյուրանոցից և միասին հեռացել նույն մեքենաներով, որոնք Քարդաշյանին օդանավակայանից վերցրել են։ Համիլթոնը դուրս է եկել գլխավոր մուտքից, իսկ Քիմը՝ կողային մուտքից, բայց նրան այդուհանդերձ, նկատել են իր անունով դաջված ութ ճամպրուկ կրելիս։
Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել լուրերը։ Նույն օրը ավելի ուշ Քիմին նկատել են ժպիտը դեմքին Լոնդոնում. նա անակնկալ այցելել է Selfridges։
Քիմն ու Լյուիսը ճանաչում են միմյանց երկար տարիներ։




















