top of page

ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովին քննարկվել են աշխարհասփյուռ հայության և հայոց պետականության առջև ծառացած հիմնախնդիրները

  • 11 hours ago
  • 1 min read



ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով` մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Խորհրդաժողովում հանգամանալի քննարկվեցին աշխարհասփյուռ հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այդ ուղղությամբ համակարգված, ցանցային աշխատանքների իրականացման հարցերը։

Առանձնահատուկ շեշտվեց ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության եւ մեր պետականության անվտանգային մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավման գործում հետեւողական եւ միասնական ուժերով բոլոր ճակատներում աշխատանքները շարունակելու կարեւորությունը։

1/2557
bottom of page