Անհայտ քաղաքացին ահազանգել է, որ տղամարդը ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը․ պտուղը մահացել է
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Հունվարի 21-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 1 ամիս առաջ ազգությամբ եզդի Հ․ Բ․-ն ոտքով հարվածել է 9 ամսական հղի կնոջը, ով եկել է Թուրքիայից և մոտ 10 օրից պետք է ծննդաբերեր, ինչի հետևանքով պտուղը մահացել է, ու ավելացրել, որ ոստիկանները պետք է խուզարկեն վերջինիս բնակարանը, քանի որ զենք են պահում տանը և վերջինս իր դեռ չծնված 9 ամսական երեխային սպանել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Հ․ Բ․-ն Երևանի բնակիչ, ազգությամբ քուրդ 30-ամյա Հեքիմ Բ․-ն է, իսկ նրա կինը՝ օտարերկրացի 32-ամյա Աիդա Կ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հայտնաբերել են Հեքիմ Բ․-ին, ով հայտնել է՝ ինքն ու Աիդա Կ․-ի ամուսնացել են 2024թ․ նոյեմբեր ամսին և մի քանի ամիս անց տեղեկացել են, որ երեխայի են սպասում ու հղիության ժամանակ կինը բարդություններ է ունեցել և տարբեր բուժումներ է ստացել, սակայն ծննդաբերությունից մոտ երկու շաբաթ առաջ, հերթական ստուգման ժամանակ պարզվել է, որ երեխան մահացել է, որից հետո «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած պտուղը հեռացվել է։
Նա հայտնել է նաև, որ ինքը իր կնոջ հետ չի վիճաբանել, վերջինիս չի ծեծել։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ քաղաքացու ինքնությունը պարզելու, նրան, ինչպես նաև Աիդա Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։




















