top of page

Մեր գերիները Բաքվում շատ վատ պայմաններում են, իսկ իշխանությունները նրանց վերադարձի համար ոչինչ չեն անում. Հարությունյան

Oct 29, 2025
1 min read

Այս պահին ԱԺ դիմաց բողոքի ակցիա է իրականացվում՝ ի պաշտպանություն ՀՀ քաղբանտարկյալների և Բաքվում պատանդառված հայերի։

«Ցանկանում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել մեր երկրում տիրող մի շարք խնդիրների վերաբերյա, որոնցից ամենակարևորը Բաքվում գտնվող մեր ռազմագերիների հարցն է։ Իշխանությունները մատը մատին չեն տալիս և բանակցությունների մեջ էլ չեն ընդգրկում Բաքվում մեր գերիների հարցը։ Մեր գերիները Բաքվում շատ վատ պայմաններում են, իսկ իշխանությունները նրանց վերադարձի համար ոչինչ չեն անում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ՈւԿ նախագահ Արմեն Հարությունյանը։

1/2967
bottom of page