top of page

Սպիտակի ոլորաններից դեպի Լեռնապար գյուղ տանող ճանապարհը ձյան ու մերկասառույցի պատճառով դարձել է անանցանելի

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 22-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան ու բքի պատճառով Սպիտակի ոլորաններից դեպի Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղ տանող 3 կմ-ոնց ճանապարհը դարձել է անանցանելի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Ճանապարհն սպասարկող ընկերությունը «մատը մատին չի խփել», որպեսզի ձյունը հեռացնի ճանապարհից ու կատարի աղ ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։



Շատ բնակիչներ, ինչպես իրենք էին նշում կտրվել են արտաքին աշխարհից ու հույսները դրել են կամ արևի կամ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ փրկարարների վրա։ Մի քանի անգամ միայն փրկարարներն են, որ օգնության են հասել նրանց, իսկ երբ բուժառուի համար կանչ է լինում, ապա շտապօգնությունը նույնիսկ մեկ մետր չի կարողանում առաջ ընթանա դեպի գյուղ։ Այս պահին էլ մի քանի ավտոմեքենաներ փորձեցին որպեսզի հաղթահարեն ճանապարհը, սակայն ապարդյուն։ 



Այս գյուղը ամեն անգամ ձմռանը կտրվում է արտաքին աշխարհից այնքան ժամանակ մինչև կամ ճանշինն է բարեհաճում ճանապարհը մաքրի, կամ արևը հալեցնում է ձյունն ու մերակասառույցը։ 

1/2508
bottom of page