top of page

18-ամյա ռուս երիտասարդի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ինքնшսպանության հասցնելու հատկանիշներով

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դոլգովի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին Հրազդան գետում ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դոլգովի դին․ երիտասարդը որպես անհետ կորած դեկտեմբերի 11-ից որոնվում էր։

1/2496
bottom of page