Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Ղարաբաղի հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ. Սասուն Միքայելյան
- Ani

- 12 hours ago
- 1 min read

«Երկրապահը» պահանջատեր է հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում, «Եռաբլուրում» այս մասին հայտարարեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Առավել ևս, որ այսօր արտաքին քաղաքական կուրս է փոխվել։ Չի կարող չբացահայտվել։ Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, մեր պետությունն ապագա չի ունենա։
Հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը գլխատվեց, այլ խարխլվեց մեր պետականությունը»,-ասաց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Ղարաբաղի հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ։
«Բայց ես երբեք չեմ հուսահատվում։ Պետք է համախմբված, հզոր լինենք, բանակի կողքին լինենք»,-ասաց Միքայելյանը։




















