«Մանչեսթեր Յունայթեդը» 48 ժամվա ընթացքում կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը. The Times
- Ani

- 5 hours ago
- 1 min read

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը կդառնա թիմի նախկին կիսապաշտպան Մայքլ Կարիկը։
Ինչպես հայտնում է The Times-ը, մասնագետի նշանակման մասին կհայտարարվի առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Այս տեղեկությունը հաստատում է նաև Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին բանակցություններ են ընթանում «Մանչեսթեր Յունայթեդում» Կարիկի մարզչական շտաբի համալրման շուրջ։
Անգլիացին «Կարմիր սատանաների» գույները պաշտպանել է 2006-ից 2018 թվականներին, որից հետո ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։
Նախկինում Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատել է որպես Ուլե-Գունար Սուլշերի օգնական, ինչպես նաև նորվեգացու հեռանալուց հետո գլխավորել է թիմը՝ որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։
Նախկին ֆուտբոլիստի աշխատանքի վերջին վայրը եղել է «Միդլսբրոն», որից նա հեռացել է 2025 թվականի ամռանը։




















