top of page

Պնդում եմ՝ ընտրություններով հնարավոր է փոխել իշխանությունը. Էդմոն Մարուքյան

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

«Ընտրություններով հնարավոր չէ հաղթել գործող իշխանությանը»՝ սա հայտնի թեզ է, որը հրամցվում է մեր հայրենակիցներին, և, ցավոք, այն կրկնում են նաև բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մոտեցումը մարդկանց մեջ հուսահատություն է սերմանում, ինչի արդյունքում նրանց մնում է կամ համակերպվել ադրբեջանական բենզինի սպառող լինելու հետ, կամ էլ արտագաղթել։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս իշխանություններին հնարավոր է հաղթել ընտրություններով, և դրա մասին են խոսում վերջին բոլոր սոցիոլոգիական ուսումնասիրությունները։ Չի կարելի մարդկանց դեմոտիվացնել․ հակառակը՝ պետք է ցույց տալ հաղթանակի ճանապարհը»։

1/2470
bottom of page