top of page

Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

  • 37 minutes ago
  • 1 min read

Ընտրությունը տեղի է ունեցել: Ես ընտրվեցի որպես Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Մեր ընտրություններն անցնում են բավականին թեժ, նաև ժողովրդավար, այսինքն՝ անկանխատեսելի են դրանք լինում: Այնուամենայնիվ, դու պետք է պատրաստված լինես որոշակի առումով, բոլորի հարցերին պատասխանես և դա է որոշում ընթացքը, այսինքն՝ նախապես որոշումներ հիմնականում չեն լինում»,-նշել է նա:

1/2817
bottom of page