top of page

Փաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ

  • 2 hours ago
  • 1 min read

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Խամենեիի հուղարկավորությանը՝ Փաշինյանի մասնակցության մասին գործակալությանը տեղեկացրել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի՝ անցած շաբաթվա վերջին Հայաստան կատարած այցի ընթացքում։

«Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը»,- նշել է Շահվերդյանը։

Ալի Խամենեիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ին՝ շարունակվելով մինչև հուլիսի 9-ը։ Իրանական կողմի տեղեկություններով՝ դրան մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։

Հուղարկավորության շարքային մասնակիցների թիվն, ըստ ԶԼՄ-ների, կարող է հասնել 35 միլիոնի։

1/2771
bottom of page