top of page

Բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ն ու «Opel»-ը, տուժածներ կան

  • Jun 8
  • 1 min read

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են   «Tata» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, «Opel» մակնիշի ավտոմեքենան և  սահմանապահ զորքերի


«Կամազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով  «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։



 Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


1/2863
bottom of page