top of page

ԱՄՆ Կոլորադո նահանգում հանտավիրուuի հետևանքով մարդ է կյանքից հեռացել

  • 22 hours ago
  • 1 min read

ԱՄՆ Կոլորադոյի հանրային առողջապահության և շրջակա միջավայրի դեպարտամենտը հաստատել է նահանգում հանտավիրուսի մահացու դեպք, հաղորդում է CBS News-ը:

Դուգլաս շրջանում հիվանդությամբ վարակված մեծահասակը մահացել է։

Կոլորադոյի հանրային առողջապահության և շրջակա միջավայրի դեպարտամենտի պաշտոնյաները հայտարարել են, որ այս դեպքը կապված չէ «MV Hondius» կրուիզային նավում վերջերս տեղի ունեցած բռնկման հետ։

Նրանք բնակիչներին խորհուրդ են տվել խուսափել կրծողների մեզի, կղանքի, թքի և բնադրման նյութերի հետ շփումից։

Դեպարտամենտն աշխատում է վարակի աղբյուրը պարզելու ուղղությամբ և կարծում է, որ այն տարածվել է կրծողների հետ տեղական շփման հետևանքով։ Նրանք հավաստիացրել են բնակիչներին, որ լայն հանրության համար ռիսկը մնում է ցածր։

Դեպարտամենտից նշել են, որ Սին Նոմբրե հանտավիրուսը կանոնավոր կերպով ի հայտ է գալիս Կոլորադոյում, հատկապես գարնանն ու ամռանը, և հաճախ տարածվում է եղնիկային մկների միջոցով։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան MV Hondius լայները, որի վրա տեղի էր ունեցել հանտավիրուսի բռնկումը, Կանարյան կղզիների Տեներիֆե նավահանգստից մեկնել է Նիդերլանդներ։ Ընդհանուր առմամբ նավում հանտավիրուս է հայտնաբերվել 9 մարդու մոտ։ Երեք ուղևոր մահացել է, մեկ հիվանդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

1/2696
bottom of page