top of page

Նարեկ Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը, թե կառավարությունը ՀէՑ-ի ձեռքբերման համար 380 հազար դոլար է առաջարկել

  • 2 hours ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը, թե ՀՀ կառավարությունը ՀէՑ-ի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ 

Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 380 000 դոլար։

«ՀԷՑ-ը կամ ուրիշ կառույցներ այս պահին մեզ համար երկրորդական են, մեր հիմնական խնդիրը մեր հայրենիքում մեծ փոփոխություն բերելն է, իրենք ինչ ուզում են, կարող են հնարել և ասել, առաջարկել։ Մենք չենք ուզում դա քննարկել։

Մի բան է ցավալի, որ հետո ներդրողին դժվար է լինելու համոզել, որ երկիրը «դզվել է», հարգում է անձնական սեփականությունը, եկեք ներդրումներ արեք այստեղ։ Ապագա կառավարության գործը դժվարացնում են իրենք։

Ամենամեծ բիզնեսների ունեզրկման փորձերով իրենք ընդհանուր երկրի վարկանիշն են կորցնում։ Մենք փորձելու ենք ինչ-որ ձևով դա վերականգնել», - հայտարարեց Կարապետյանը։

1/2667
bottom of page