top of page

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը. Փաշինյան

  • Mar 4
  • 1 min read

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում շատ կարևոր գործընկեր է Վրաստանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք և ես հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել։

Իհարկե, քաղաքական երկխոսությունը եղել է և կա, և մնում է շատ ակտիվ և տնտեսական համագործակցությունը, և մենք խնդիր ունենք տեսնելու, թե որտեղ կարող ենք համագործակցել մարտահրավերները առավել արդյունավետ կառավարելու և հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործելու համար։

Իհարկե նման հանդիպումներում ամենևին էլ երկրորդական նշանակություն չունի նաև մեր ընկերներին տեսնելը, նրանց որպիսությունը հարցնելը և նրանց հետ ժամանակ անցկացնելու հաճույքը վայելելը։

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մթնոլորտի ջերմ ընդունելության և հնարավորության համար։ Ամեն անգամ այս հանդիպումներից հետո, առաջին բանը, որ մենք մտածում ենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը, և ես հույս ունեմ և համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կարողանանք արձանագրել, որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ տարածաշրջանային և միջազգային հարթակներում առավել ակտիվացել և արդյունավետ է դարձել։ Ես նման պատրաստակամության և աջակցության համար կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Կոբախիձեին և իհարկե այս ջերմ եղբայրական ընդունելության համար»,–ասաց ՀՀ վարչապետը։

bottom of page