top of page

Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ատելության խոսքի տարածման հոդվածով

  • Writer: Ani
    Ani
  • 14 hours ago
  • 1 min read

ree

Վարդան Ղուկասյանի նկատմամբ 1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, մյուսով որոշում է կայացվել հետապնդում չհարուցել։ Այս մասին հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել  մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»–գրել է փաստաբանը։

1/2480
bottom of page