top of page

ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում․ Նարեկ Կարապետյան

  • Dec 23, 2025
  • 1 min read

ՀԷՑ-ի հետ կապված կա միջազգային դատարանի որոշում, որը պետության ղեկավարի ցանկությունով չի կատարվում, դա նշանակում է, որ Հայաստանը միջազգային իրավական պրոցեսների կատարման ուղղությամբ իր վերցրած պարտավորությունները, երևի առաջին անգամ, չի կատարում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Նա նշել է, որ դրա պատասխանատվությունը որոշում կայացնողի վրա է, որի հետևանքները, ժամանակի ընթացքում, ցավոք, ՀՀ-ն ստիպված է լինելու կրել:

«Որևէ բանակցություն չենք պատկերացնում, քանի որ կա միջազգային արբիտրաժի որոշում, որ այս պրոցեսները դադարեցվի»,-հավելել է նա:

1/2863
bottom of page