top of page

Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա Սերգեյ Մանկոն հայտնաբերվել է

  • Writer: Ani
    Ani
  • Dec 9, 2025
  • 1 min read

Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1991 թ. ծնված Սերգեյ Մանկոյի անհետ կորելու մասին:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Սերգեյ Մանկոն հայտնաբերվել է Ակնալիճ բնակավայրում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

1/2518
bottom of page