top of page

Բժիշկներին չի հաջողվել փրկել «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 20-ամյա երիտասարդի կյանքը

  • Writer: Ani
    Ani
  • 2 days ago
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 59 հասցեից «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության խումբը անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։



Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 20-ամյա Դավիթ Պ․-ն էր։



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին Շերամի փողոցի թիվ 59 շենքում Դավիթ Պ․-ն անհայտ հանգամանքներում բարձրությունից վայր է ընկել և ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

1/2448
bottom of page