top of page

Հայ սամբիստները աշխարհի առաջնությունում նվաճել են 5 մեդալ՝ մեկ ոսկի, մեկ արծաթ, երեք բրոնզ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 4
  • 1 min read

ree

Ինդոնեզիայում անցկացվող Սամբոյի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը  88 կգ քաշային կարգում Սեյրան Սարուխանյանը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Մինչ այդ բրոնզե մեդալների են արժանացել պատանիներից՝ Նարեկ Սիմոնյանը (58կգ), երիտասարդներից՝ Վադիս Համբարձումյանը (71կգ, մարտական սամբո)։

Հոկտեմբերի 3-ին բրոնզ էր նվաճել Գոռ Շատվերյանը (71կգ, պատանիներ), իսկ Ռոբերտ Սիմոնյանը (58կգ) դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն։

Այսպիսով, հայ սամբիստները երկօրյա պայքարի ընթացքում նվաճել են 5 մեդալ․ մեկ ոսկի, մեկ արծաթ, երեք բրոնզ։

Այս պահի դրությամբ մեր հավաքականը թիմային ընդհանուր հաշվարկով աշխարհում 5-րդն է։

Վաղը պայքարի մեջ կմտնի ևս 6 հայ մարզիկ։

bottom of page