top of page

Արտենի գյուղում կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը

  • Writer: Ani
    Ani
  • 1h
  • 1 min read

ree

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հարություն Սարգսյանին պատկանող պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արտենի): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:



Որոշման հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արձանագրումն է: Մասնավորապես՝ հայտնաբերվել է սննդամթերքի կեղծված արտադրություն․ հետազոտության ներկայացված «Պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:



Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

bottom of page