top of page

Մեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին

  • 9 hours ago
  • 1 min read


«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ պատրաստակամ է շարունակել աշխատանքը պորտուգալական ակումբում, թեև տեղյակ է Մադրիդի «Ռեալի» կողմից իր նկատմամբ առկա հետաքրքրության մասին։

Ad

Ավելի վաղ հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «արքայական ակումբը» համաձայնել է վճարել 63-ամյա մասնագետի հրաժարագինը և նրան կառաջարկի պայմանագիր՝ նախատեսված մինչև 2028 թվականի ամառը։

«99 տոկոս հավանականությամբ ես կմնամ «Բենֆիկայում», քանի որ գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ։ Բացի այդ, ես ունեմ համագործակցության երկարաձգման առաջարկ։ Այն դեռ չեմ տեսել, բայց գործակալս ասում է, որ հիանալի առաջարկ է։

Անձամբ ես «Ռեալից» դեռ ոչինչ չեմ լսել, բայց մեզանից ոչ մեկը միամիտ չէ, և ես գիտեմ, որ ակումբների ղեկավարությունների միջև բանակցություններ են ընթանում»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

Պորտուգալացի մասնագետը «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը: Նախորդ տարվա սեպտեմբերից Մոուրինյուն մարզում է լիսաբոնյան «Բենֆիկան»։

1/2694
bottom of page