Կիևյան ռեժիմը «Եվրատեսիլի» երգերի հնչյունների ներքո և ԵՄ փողերով նոր զանգվածային hարձակnւմ է իրականացրել. Զախարովա
- 7 minutes ago
- 1 min read

Կիևյան ռեժիմը «Եվրատեսիլի» երգերի հնչյունների ներքո և եվրոպացի հովանավորների փողերով հերթական զանգվածային ահաբեկչությունն է իրականացրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Մերձմոսկվայի վրա ԱԹՍ-ների գիշերային զանգվածային հարձակումը։
Ad
««Եվրատեսիլի» երգերի հնչյունների ներքո կիևյան ռեժիմը եվրամիության անդամների փողերով հերթական զանգվածային ահաբեկչությունն է իրականացրել։ Հարձակման թիրախները բացառապես խաղաղ էին՝ մարդիկ, բազմաբնակարան և մասնավոր տներ: Այս ահաբեկչությունները, ինչպես և նախորդները, Զելենսկու և Բանկովայի, ինչպես նաև նրանց ֆինանսավորող հավաքական արևմտյան փոքրամասնության հանցագործություններն են»,- նշել է նա։
Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերն անցած գիշեր հետ են մղել մայրաքաղաքային տարածաշրջանի վրա հակառակորդի ԱԹՍ-ների զանգվածային հարձակումը։ Նախնական տվյալներով՝ Մոսկվայում վիրավորվել է ավելի քան 12 մարդ, Մերձմոսկվայում 3 մարդ զոհվել է, ևս 6-ը՝ տուժել։
ՏԱՍՍ-ի հաշվարկներով, որոնք արվել են մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած տվյալների հիման վրա, օրվա սկզբից ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացվել է դեպի Մոսկվա ճեղքում իրականացնել փորձող 81 անօդաչու թռչող սարք։ Այսպիսով, օրվա սկզբից ձեռնարկված հակառակորդի ԱԹՍ-ների հարձակումը Մոսկվայի վրա դարձել է ամենախոշորը ավելի քան մեկ տարվա ընթացքում։
Ընդհանուր առմամբ, Պաշտպանության նախարարության տվյալներով, Ռուսաստանի տարածաշրջանների վրա ոչնչացվել և որսվել է 556 ԱԹՍ։
Այս հարձակումը դարձել է ամենազանգվածայինն այս տարի, բխում է ՏԱՍՍ-ի հաշվարկներով։
ՌԴ ՊՆ տվյալների համաձայն՝ նախորդ անգամ ավելի քան 300 ԱԹՍ խոցվել էր մայիսի 7-ի գիշերը. ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել էին ուկրաինական 347 ԱԹՍ։ Դրանից առաջ 389 անօդաչուներով զանգվածային հարձակում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացվել էր մարտի 25-ին։ Նաև մարտի 10-ին ՀՕՊ միջոցները ոչնչացրել և որսացել էին ուկրաինական 337 անօդաչու։




















