top of page

Լոբին և ոսպը կարող են գրեթե 20%-ով նվազեցնել արյան բարձր ճնշման ռիսկը. BMJ

  • 19 hours ago
  • 1 min read

Սովորական մթերքները, ինչպիսիք են լոբին, ոսպը, սիսեռը և սոյան, կարող են զգալիորեն նվազեցնել բարձր ճնշման վտանգը, նման եզրահանգման են եկել գիտնականները:

Այս բացահայտման մասին հոդվածը հրապարակվել է BMJ Nutrition, Prevention & Health ամսագրում: Գիտնականները վերլուծել են 12 խոշոր դիտողական հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել են ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ասիայից հարյուր հազարավոր մարդիկ:

Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ընդեղեն օգտագործում, հիպերտոնիայի զարգացման վտանգը ցածր է եղել մոտ 16%-ով: Իսկ նրանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով սոյա են օգտագործում, վտանգը նվազել է է՛լ ավելի շատ՝ գրեթե 19%-ով:

Լավագույն արդյունքը նկատվել է չափավոր, բայց կանոնավոր չափաբաժինների դեպքում՝ օրական մոտ մեկ բաժակ ընդեղեն (մոտ 170 գրամ) կամ 60–80 գրամ սոյայի մթերքներ, ինչպիսիք են տոֆուն, էդամամեն կամ սոյայի կաթը:

Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ իրական կյանքում մարդիկ այս մթերքներից օգտագործում են շատ ավելի քիչ, քան խորհուրդ են տալիս դիետոլոգիական նորմերը։ Սա հատկապես նկատելի է Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում:

Այս ազդեցության հնարավոր բացատրությունը կապված է այդ մթերքների բաղադրության հետ. դրանք հարուստ են կալիումով, մագնեզիումով և բջջանյութով, որոնք օգնում են պահպանել նորմալ ճնշումը և անոթների առողջությունը:

Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքներն է՛լ ավելի են հիմնավորում սրտի և անոթների համար բուսական մթերքների օգտակարությունը և կարող են հիմք դառնալ սննդակարգի վերաբերյալ պարզ կանխարգելիչ հանձնարարականների համար:

1/2681
bottom of page