«Հրապարակ»․ Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ
- 2 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում իրենց զգուշացնում են, թե առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով՝ ծախսերի 20 տոկոսը ֆինանսավորելու են բուժառուները, 80 տոկոսը՝ պետությունը։
Առողջապահության համակարգում կասկածներ կան, որ սա նախընտրական քարոզչության մաս է կազմում եւ հունիսի 7-ից հետո դադարելու է գործել, քանի որ այն պահուստային ֆոնդի հաշվին է գործում, որը կսպառվի։ Առողջապահության նախարարությունից հերքեցին համաֆինանսավորման եւ ծրագրի դադարեցման մասին լուրերը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















