top of page

Այսպես շարունակվելու դեպքում ընտրությունները կարող ենք կեղծվող համարել. Սերժ Սարգսյան

  • Apr 14
  • 1 min read

«Խնդիրը միայն ընտրության օրը չէ․ խնդիրն այն միջավայրն է, որը ձևավորվում է մինչև ընտրությունները». հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 




«Ընտրություններն արդեն կարող ենք կեղծվող համարել այսպես շարունակվելու դեպքում, երբ`


▪️գործող ռեժիմը շինծու մեղադրանքներով ձերբակալում է քաղաքական մրցակիցներին, 


▪️բռնաճնշումների ենթարկում նրանց աջակիցներին,


▪️պետական միջոցները ծախսում ոչ այնպես, ինչպես կծախսվեին ոչ ընտրական տարում, 


▪️բռնի մեթոդներով, բանտարկություններով լռեցնում է ազատ խոսքը, 




▪️ճնշում իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին, 


▪️ընտրական խաղի կանոնները փոփոխում է առանց լայն քաղաքական համաձայնության, 


▪️պետական կառույցներն ու հանրային ռեսուրսները օգտագործում է բացառապես իշխանության քաղաքական օրակարգը սպասարկելու համար, 


▪️տեղեկատվական դաշտում ստեղծում է ակնհայտ անհավասարություն և տարբեր մեթոդներով սահմանափակում է այլընտրանքային կարծիքների տարածումը,




▪️դրսից արտաքին որոշ դերակատարներ ընտրություններից առաջ այլևս անթաքույց ընդգծում են իրենց նախապատվությունը հօգուտ գործող կառավարիչների»,- ասված է նախագահի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

1/2685
bottom of page