ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող ավելի քան 8000 թիրախների. CENTCOM
- 10 hours ago
- 1 min read

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել Իրանում ավելի քան 8000 թիրախների՝ միաժամանակ պնդելով, որ իրանական հարձակումների թիվը շարունակում է նվազել։
«Այս պահին մենք հարվածել ենք ավելի քան 8000 ռազմական թիրախների, այդ թվում՝ իրանական 130 նավերի, ինչը ռազմածովային նավատորմի խոշորագույն ոչնչացումն է 3 շաբաթվա ընթացքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Իմ օպերատիվ գնահատականը նախկինի պես հետևյալն է. Իրանի մարտունակությունը կայուն կերպով նվազում է մեր հարձակողական հարվածների ուժգնացմանը զուգահեռ»,- ասել է նա։
Քուփերի խոսքով՝ ամերիկյան զինվորականները «ոչնչացնում են հազարավոր իրանական հրթիռներ, ժամանակակից հարվածային անօդաչու սարքեր և Իրանի ողջ ռազմածովային նավատորմը, որը նրանք օգտագործում են միջազգային նավագնացությանը խոչընդոտելու համար»։
«Նրանց ռազմածովային նավատորմը չի նավարկում, նրանց մարտավարական կործանիչները չեն թռչում, և նրանք կորցրել են հրթիռներ ու անօդաչու սարքեր մեծ արագությամբ արձակելու կարողությունը, ինչպես դա անում էին հակամարտության սկզբում։ Մեր առաջընթացն ակնհայտ է»,- հավելել է նա։




















