top of page

Նարեկ Կարապետյանը պատասխանել է փոքր բիզնեսը հարկերից ազատելու «Մեր ձևով»-ի ծրագրի մասին հարցերին

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին։

Հարցերի մեծ մասը վերաբերում էր փոքր բիզնեսը հարկերից ազատելու «Մեր ձևով» շարժման ծրագրին։

«Փոքր բիզնեսն ազատվել է շրջանառության հարկից, քանի դեռ համարվում է փոքր բիզնես։ Երբ դառնա միջին բիզնես, արդեն կվճարի շրջանառության հարկ։ Ինչպե՞ս կարող ես հարկել փոքր բիզնեսին, եթե միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան օրինակ ռուս–ուկրաինական պատերազմի հետեւանքով։ Այս իշխանությունների նպատակն է, որ փոքր բիզնեսը վճարի այնքան հարկ, ինչքան մեծ բիզնեսը»,– ասել է Կարապետյանը։

1/2530
bottom of page