top of page

Կոտայքում բախվել են Tesla-ն, Jeep–ը, Nissan-ը և 2 Ford Transit-ները․ կա 7 վիրավոր

  • 39 minutes ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում բախվել են «Tesla» մակնիշի, «Jeep Wrangler» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և 2 «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում  հավաքված քաղաքացիների, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից մի քանիսին փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել երկուսի դիզվառելիքի արտահոսքը։ Բախման հետևանքով «Ford Transit»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ «Jeep Wrangler»-ն էլ հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

1/2673
bottom of page