Մեսրոպ Առաքելյան․ Տիգրանաշենի պատկանելությունը կասկածի տակ դնելը կարող է համարվել քրեական հանցագործություն
- 48 minutes ago
- 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ Տիգրանաշենի պատկանելությունը կասկածի տակ դնելը կարող է ընկնել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի շրջանակում։
Նա նշել է, որ կառավարությունը մեկ շաբաթ առաջ նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխություն, որով Արարատ և Վեդի համայնքները միավորվում են և ներառվում է նաև Տիգրանաշեն գյուղը։
Առաքելյանի խոսքով՝ այդ փոփոխությամբ Տիգրանաշենի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելությունը արդեն իսկ ամրագրված է օրենքով։
«Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում կամ քննարկում են Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն», — նշել է նա՝ հավելելով, որ նման հայտարարությունների մասին պետք է տեղեկացնել իրավապահներին։




















