Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այս գործն ավարտին հասցնել․ միակ մարդը, ով կհաստատի հրադադար, ես եմ․ Թրամփ
- 2 hours ago
- 1 min read

Իրանցիները լավ մարտիկներ են, նրանք շատ կոփված ժողովուրդ են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Թշնամին այնքան ուժեղ չէ, որքան մեկ ամիս առաջ էր։ Նրանք հիմա ընդհանրապես ուժեղ չեն»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ Թեհրանը Վաշինգտոնին «կարևոր առաջարկ» է արել հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն ԱՄՆ-ն դա բավարար չի համարում։
«Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այս գործն ավարտին հասցնել»։
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ քննարկվում է 45-օրյա հրադադար հաստատելու մանրամասները։
«Ո՞վ է խոսում 45 օրվա մասին։ Միակ մարդը, ով կհաստատի հրադադար, ես եմ։ Եվ ես որևէ հրադադար չեմ հաստատել», - հավելել է նա։




















