top of page

Այս մոտեցումը պետք է տարածվի նաև ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա․ Աբրահամյան

  • Dec 26, 2025
  • 1 min read

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում ռազմաուսումնական հաստատություններն ավարտող սպաների քննական դրական գնահատականներն ավտոմատ կհամարվեն ատեստացիայի քննությունների հաղթահարում:

Պարզ ասած, եթե կուրսանտը գերազանց գնահատականներով ավարտում է ռազմաուսումնական հաստատությունը, ապա ըստ այդ թվանշանի էլ ատեստավորվում է: Նույնը վերաբերվում է «լավ» կամ «բավարար» գնահատականներին:


Այս մոտեցումը պետք է տարածվի նաև տարբեր պաշտոնների առաջխաղացման նպատակով ՀՀ-ի և արտերկրի ակադեմիաներն ավարտող սպաների վրա:

Թեման հիշեցի, որովհետև 1.5 տարի առաջ հենց այս մասով առաջարկ էի ներկայացրել ՊՆ-ին, սակայն առաջարկս այդ ժամանակ մերժվել էր»:

bottom of page