top of page

Մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է. Նարեկ Կարապետյան

  • 4 hours ago
  • 1 min read

Հայ ժողովուրդը աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է, մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը:


«Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը սովորական հերթական ժողովուրդ չէ, աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է և ունի պատմական առաքելություն, դրա ապացույցը մենք տեսնում ենք մեր կրոնում՝ գրքերի մեջ՝ Արարատի փեշերին, մարդկության երկրորդ վերածննդի փաստով և այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը միաստվածությունը ընդունել որպես պետական կրոն: Մեզ հասած ճակատագրի հիմնական ուղերձն էր՝ տարածել գաղափարները և ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ: Ըստ մեր հավատամքի՝ մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն ու ավելի հեշտ ճանապարհի գնալն է:


Աշխարհում կա ևս մեկ ազգ, որը պատմականորեն ընտրված է և ունի առաքելություն, սակայն ի տարբերություն մեզ, այդ ազգը իր առաքելությունը ինքնակազմակերպման միջոցով ընդունել է, չի խուսափել, այսօր էլ համարվում է աշխարհի տնտեսական ամբողջ կապիտալի 15%-ի տերը, խոսքը հրեա ազգի մասին է: Մենք էլ՝ ունենալով ճակատագրի կողմից ընտրված նույն առաքելությունը, ընտրել ենք ճակատագրից ու պատասխանատվությոնից խուսափելու ճանապարհը»,-նշել է Կարապետյանը:

1/2778
bottom of page