top of page

Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին

  • 1 hour ago
  • 1 min read

Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Թևանյանը Սիմոնյանից պահանջում է հերքել իր հասցեին արված արահայտությունները, նրանից բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում, 3 մլն դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում, և 310 հազար դրամ էլ` պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության համար։



Հերքման տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարի, որ 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «լրտես» լինելու վերաբերյալ իր հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են։

bottom of page