top of page

Հայաստանի քաղաքացիները զրկվում են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից. Զախարովա

  • Jul 1
  • 1 min read

Հայկական սփյուռքը փաստացի տարանջատված է մնալու իր երկրի և իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ ներկայացուոցիչ Մարիա Զախարովան:



«Հայկական անձնագրերով մարդիկ այդպիսով զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից՝ մասնակցել ընտրություններին։ Հաշվի առնելով երկրում եվրոպացի մասնագետների աշխատանքը՝ հիշվում է Մոլդովայում նախընտրական քարոզարշավը. Սանդուի ռեժիմն ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստանում հայրենակիցներին թույլ չտան քվեարկել», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 



Նա մատնանշել է, որ հասարակության մեջ իշխանամետ ռեսուրսների կողմից դա ներկայացվում է որպես Կրեմլի առասպելական հիբրիդային հարձակումների դեմ պայքար։



ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ միֆը պարզապես փշրվում է Հայաստանի ԱԱԾ ներկայացրած թվերից, որոնց համաձայն՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին ավելի շատ քաղաքացիներ են մուտք գործել հանրապետություն, քան այս տարվա նույն ժամանակահատվածում։

1/2864
bottom of page