Քաղաքական հայացքների համար հեռացրել են պաշտոնից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
- 2 hours ago
- 1 min read

Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից` Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, հ. Լեզվի և գրականության դասախոս, մի աշխատանք, որին 31 տարի անմնացորդ նվիրվել եմ, սիրել եմ աշակերտներիս և ուսանողներիս , դաստիարակել հայրենիքի համար արժանի զավակներ, որի վկայությունն են ԿԳՄՍ նախարարի շնորհակալագիրը, տնօրենների շնորհակալագրերը, իսկ ամենակարևորը ուսանողներիս, ծնողներիս և կոլեգաներիս գնահատանքը։
Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է։
Շնորհակալություն եմ հայտնում ուսանողներիս ,ծնողներիս և կոլեգաներիս ինձ գնահատելու, հարգելու և կողքիս լինելու համար։




















