top of page

«Հրապարակ»․ Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել

  • May 2
  • 1 min read

«Հրապարակը» գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Նիստի վերաբերյալ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, ի թիվս այլոց, նիստին մասնակցել է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։

Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետեւել այդ ալիքներով ՀՀ-ի եւ հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը եւ թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։ Ըստ ամենայնի՝ հիբրիդային պատերազմի անվան տակ առաջիկայում ռուսական որոշ ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցեր կբարձրացվեն։

Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով»։

1/2695
bottom of page