top of page

Պոպուլիստ առաջնորդները պաշտոնավարում են 2 անգամ ավելի երկար, քան ժողովրդավարական ճանապարհով ընտրված ոչ պոպուլիստ առաջնորդները. փորձագետ

  • Feb 22
  • 1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ պոպուլիստները սովորաբար ավելի երկար են մնում իրենց պաշտոններում։ Միջին հաշվով, պոպուլիստ առաջնորդները պաշտոնավարում են 2 անգամ ավելի երկար, քան ժողովրդավարական ճանապարհով ընտրված ոչ պոպուլիստ առաջնորդները։

Նաև գրեթե հինգ անգամ ավելի հավանական է, որ պոպուլիստը կպաշտոնավարի տասը տարուց ավելի, քան ոչ պոպուլիստը։

Հաճախ է լինում, որ պոպուլիստները պաշտոնից հեռանում են դրամատիկ հանգամանքներում։ Պոպուլիստ առաջնորդների միայն 34 տոկոսն է լքում պաշտոնը ազատ և արդար ընտրությունների կամ ժամկետների սահմանափակումը հարգելու հետևանքով։ Շատ ավելի մեծ թվով առաջնորդներ իշխանությունից հեռանում են միայն ճնշման տակ. հրաժարական են տալիս կամ իմպիչմենթի ենթարկվում։ Կամ էլ ընդհանրապես չեն հեռանում պաշտոնից։ 

bottom of page