top of page

Միշել, Բլինքեն, Բորել, Մակրոն, Շոլց, գուցե դուք գիտե՞ք` ինչու է Ալիևը պատվիրել ավերել հայկական գերեզմանները. Մարուքյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 27, 2024
  • 1 min read
ree

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում տեսանյութ է տարածել, որտեղ ադրբեջանցի վանդալները հերթական անգամ ավերում են ԼՂ-ում օկուպացված հայկական գերեզմանները։

Մարուքյանը գրել է. «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Ադրբեջանի նախագահը պատվիրել այս վանդալիզմը։ Գուցե դուք գիտե՞ք, Շառլ Միշել (Եվրամիության խորհրդի նախագահ ), Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար), Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին գործերի  անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ), Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ), Օլաֆ Շոլց (Գերմանիայի կանցլեր)»:

1/2437
bottom of page