top of page

Amazon-ը վավերագրական ֆիլմ կնկարահանի Սելին Դիոնի հիվանդության մասին

  • Feb 1, 2024
  • 1 min read

Amazon-MGM ստուդիան վավերագրական ֆիլմ կնկարահանի Սելին Դիոնի և նրա հազվագյուտ նյարդաբանական հիվանդության՝ մկանային  կոշտության համախտանիշի մասին: The Guardian  թերթը հայտնում է, որ ֆիլմը կոչվում է «Ես՝ Սելին Դիոն»։

«Վերջին երկու տարին ինձ համար հեշտ չի եղել։ Սա ճանապարհորդություն էր ախտորոշումից մինչև հետազոտություն և հասկանալ՝ ինչպես այն  վերահսկել», - ասել է Դիոնը:

kulturomania.ru-ի հաղորդմամբ, այնուամենայնիվ, Դիոնը հույս ունի վերադառնալ իր կարիերային։ Ախտորոշման պատճառով Դիոնը ստիպված է եղել չեղարկել բոլոր ելույթները։ Նրա խոսքով, ինքը կարոտում է հյուրախաղերը և երկրպագուներին տեսնելու հնարավորությունը, ինչը նրան դրդել է ստեղծել ֆիլմ։

Մկանային կոշտության համախտանիշը հազվագյուտ աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում հիվանդը զգում է մկանների ընդհանուր կոշտության աճ (մկանային տոնուսի բարձրացում, ցավոտ սպազմ):

1/2861
bottom of page