top of page

Կինը հարվածներ է հասցրել իր հարևանուհուն և վերջինիս սկեսուրին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 3, 2024
  • 1 min read

ree

Մարինե Խ․-ն 2023 թվականի հուլիսի 5-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, իր տան դիմաց ավել անելու արդյունքում՝ առաջացած հողակույտով ճանապարհը փակելու հարցի շուրջ, վիճաբանել է Նաիրա Մ․-ի հետ, որի ընթացքում ձեռքերով քաշել է մազերը և հարվածներ հասցրել վերջինիս՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս։

Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Բացի այդ, նույն օրը և նույն վիճաբանությանը միջամտել է Նաիրա Մ․-ի սկեսուրը՝ Վ․Վ․-ն, որի ընթացքում Մարինե Խ․-ն ձեռքերով մի քանի հարվածներ է հասցրել նրա աջ թևին և մեկ անգամ էլ ոտքով հարվածել է աջ կոնքի հատվածին՝ պատճառելով առողջությանը թեթև վնաս։

Գործը դատարան է ստացվել հունվարի 16-ին։

Մարինե Խ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները`պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով) հատկանիշներով։

Հոդված 171․ Առողջությանը թեթև վնաս պատճառելը

1. Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է՝

1) առողջության կարճատև քայքայում կամ

2) ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ։

1/2466
bottom of page