top of page

Հարազատ զավակների կողմից անտեսված չինուհին իր 2,8 միլիոն դոլար կարողությունը կտակել է շներին և կատուներին

  • Jan 28, 2024
  • 1 min read

Տարեց չինուհին որոշել է իր 20 միլիոն յուան (2,8 միլիոն դոլար) կարողությունը թողնել իր ընտանի կատուներին ու շներին՝ պնդելով, որ նրանք միշտ իր կողքին են՝ ի տարբերություն իր երեք երեխայի։Ինչպես նշում է Oddity Central-ը, կինն իր առաջին կտակը կազմել է մի քանի տարի առաջ՝ ողջ ունեցվածքը բաժանելով երեք երեխայի միջև, սակայն վերջերս նա մտափոխվել է՝ տեսնելով, թե որքան անտեսված է երեխաների կողմից: Կնոջ պնդմամբ՝ զավակները երբեք չեն այցելել իրեն և չեն էլ հոգացել, որ որևէ մեկն իրեն խնամի, երբ ինքը հիվանդ էր: Ուստի կինը որոշել է ողջ ունեցվածքը թողնել միակ արարածներին, որոնք միշտ եղել են իր կողքին՝ կատուներին ու շներին:Շանհայում բնակվող կինն արդեն փոխել է կտակը, որպեսզի ամբողջ գումարն օգտագործվի իր մահից հետո շներին ու կատուներին և նրանց սերունդներին խնամելու համար:

Բայց քանի որ Չինաստանի օրենսդրությունն արգելում է մարդկանց ունեցվածքը թողնել ուղղակիորեն ընտանի կենդանիներին, կինը փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո գտել է անասնաբուժական կլինիկա, որին էլ նշանակել է իր ունեցվածքի կառավարիչ՝ վստահելով դրան իր սիրելի ընտանի կենդանիների խնամքը:

1/2861
bottom of page