top of page

Եղանակը Հայաստանում. նորից ձյուն եւ բուք.

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 23, 2024
  • 1 min read


Հայաստանի ամբողջ տարածքում հունվարի 24-ին ձյունը կշարունակվի։ Տեղումները տեղ-տեղ կլինեն ինտենսիվ, լեռներում սպասվում են բուք, մառախուղ եւ մերկասառույց։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ։ Գիշերվա ժամերին ջերմաստիճանը էլ ավելի կիջնի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -2-4, վաղը ցերեկը՝ -1+1։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -2-6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -4-7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ -1-3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ -4-7, 

Լոռիում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -3-7,

Տավուշում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1-3,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -9-11, ցերեկը՝ -4-6,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -1-3,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2, 

Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-9, ցերեկը՝ -4-6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ -1+1,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1-3,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -9-11, ցերեկը՝ -4-6։












1/2515
bottom of page