top of page

Դպրոցներում երեխաներն ուսումնասիրում են սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ. Փոխնախարար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 15, 2024
  • 1 min read

ree

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ազգությամբ եզդի աղջիկները հիմնականում ավագ դպրոցից դուրս են գալիս կրթական համակարգից։ ԱԺ-ում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաճյանը։

Ինչ վերաբերում է բուհերին, նա նշեց, որ ազգությամբ եզդի սովորողների թիվը տարեցտարի ավելանում են, սակայն գերակշիռ մասը տղաներ են ու հենց տղաներն են շարունակում կրթությունը մագիստրատուրայում։

«Շատ հաճախ աղջիկները բարձրագույն կրթության ստանալու հնարավորություն չեն ունենում»,- ասաց փոխնախարարը։

Նա թվարկեց, թե ինչ քայլեր են անում կանխելու այս իրավիճակը։

«Հանրակրթության նոր չափորոշչի նեդրման շրջանակում 5-րդ դասարանից ունենք պարտադիր խմբակ՝ «Առողջ ապրելակերպ»։ Դրա շրջանակում  երեխաներն,  ի թիվս այլ թեմաների, ուսումնասիրում են սեռական դաստիարակության վերաբերող թեմաներ, յուրաքանչյուր տարիքային  խմբին բնորոշ  մանկավարժահոգեբանական զարգացմանն համապատասխան է ներկայացվում։ Խմբակի շրջանակում երեխաները տարաբնույթ թեմաների ուսումնասիրություն են կատարում։ Ի տարբերության ստանդարտ դասերի,  սա ավելի ինտերակատիվ ֆորմատով իրականացվող ուսումնական գործընթաց է։

Կարծում եմ՝ վաղ ամուսնությունների  կանխարգելման հարցում առողջ ապրելակերպ խմբակը նշանակալի ազդեցություն կունենա»,- ասաց Սվաճյանը։

Մյուս ուղղությունը, ըստ նրա, պարտադիր կրթությունից  դուրս մնացած երեխաների հայտնաբերմանն է վերաբերում։

1/2376
bottom of page