top of page

Հրադադարը չի հանգեցնի քաղաքական երկխոսության, Ռուսաստանը կօգտվի․ Զելենսկի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 11, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարը չի հանգեցնի քաղաքական երկխոսության և միայն օգուտ կբերի Ռուսաստանին։ Այս մասին նա հայտարարել է Էստոնիա այցի ժամանակ, հայտնում է Ռոյթերը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սպառազինության պակաս ունի, և հրադադարը Մոսկվային թույլ կտա լրացնել այն՝ զինամթերք գնելով Իրանից և Հյուսիսային Կորեայից։

Նա նաև կոչ է արել բռնագրավել ռուսական ընկերությունների և քաղաքացիների ակտիվները, որոնք կապված են Պուտինի հետ, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանվել ռուսական ագրեսիայից:

bottom of page