Արցախը ծախեցին, ի՞նչ եղավ, ո՞վ պատասխան տվեց. Տիգրան Աթանեսյան
- Armen Sukiasyan

- Feb 13, 2024
- 1 min read

«Իրենք գիտեն,թե ինչ են անում։ Նրանցից լավ ոչ ոք չի պատկերացնում խորությունն ու ապօրինությունն այդ արարքի։ Բայց դե փողի ու պաշտոնի համար , ամեն ինչ կարող են անել, զարմանալի չէ։ Արցախը ծախեցին, ի՞նչ եղավ, ո՞վ պատասխան տվեց»,- Նարեկ Մալյանի գործով դատական այսօրվա նիստց հետո ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով․
«Իմ մոտեցումը հետևյալն է․ «անառակին պետք է միշտ ցույց տալ, որ ինքն անառակ է»։ Այսինքն՝ կեղտը միշտ պետք է պահել և թույլ չտալ, որպեսզի ասի,թե նա պարարտունյութ է։ Ոչ, ինքը՝ կեղտ է։Եթե կա խախտում, դա պետք է անընդհատ ցույց տալ։ Այնպես չէ, որ այդ աղջիկը պատմուճանով այնտեղ նստած դատավոր է, հա, ինչ-որ մի տեղ դրա մասին գրված է, պատմուճան ունի, բայց այս գործով ինքը դատավոր է։ Նարեկի հետապնդողներն այլ վայրում են, այլ հեղինակներ են և Նարեկի խոսքից այնքան են սարսափում, որ չեն կարողանում քնել, հետևաբար փորձում են լռեցնել։ Դա իհարկե չի ստացվելու, բայց դե իրենք «քյալ» են և փորձելու են դա անել»։
Անդրադառնալով փորձագետների հայտարարություններին, փաստաբանը դրանք խայտառակություն որակեց։
«Առաջին փորձաքննության մեջ գրված չէր, որ ատելություն է սերմանում։ Երկու օրում ԱԱԾ նշանակում է, վազելով մի հատ եզրակացություն են տալիս։ Այդ աղջիկը մի հոգեբանական կենտրոն ունի , որը պետական հիմնարկներից փող է ստանում։ Դա չի էլ թաքցնում։ Քննիչներին այնպես է շնորհավորում, ասես՝ հարազատ եղբորն է շնորհավորում։ Պարզ է, որ նման մարդն ամեն ինչ կգրի։ Ինչ վերաբերում է լեզվաբանին, ապա նրա մեջ մնացել էր հայը, ասեց ՝ «թուրքը վիրավորական է հայի համար» , գոնե դա ասաց»։
Նշենք, որ այսօր դատարանը որոշեց Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգվել ևս երկու ամսով։




















