top of page

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jan 12, 2024
  • 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով`https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար։

Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Գորայք-«Զանգեր», Տաթև-Լծեն-Սիսիան ճանապարհահատվածներում և Շինուհայր գյուղում տեղում է ձյուն:

«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։

Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-30-րդ կմ-ին և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

1/2515
bottom of page