top of page

Մայթը սեփականաշնորհված է. այս հատվածով զբոսնելու համար պետք է դուրս գալ փողոց և ընկնել մեքենայի տակ. Նաիրի Սարգսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 16, 2024
  • 1 min read
ree

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում  լուսանկարներ է հրապարակել՝ կից դիմելով Երևանի քաղաքապետարանին։Նա գրել է.

«Առաջին հայացքից մայթ և հանրային կանաչ տարածք հիշեցնող այս հատվածը, փաստորեն, սեփականաշնորհված է և ունի շինարարության թույլտվություն։

Այսուհետ այս հատվածով զբոսնելու համար պետք է դուրս գալ փողոց և ընկնել մեքենայի տակ։

Գույքի վկայականը տրվել է 27.09.2021 թվականին։ Չգիտեմ՝ ում մտքով է անցել, որ կանաչ տարածքը կարելի է վաճառել, բայց խնդրում եմ մեր քաղաքապետարանին վերականգնել հանրային տարածքը։

Հրաշալի օրինակ է հանրային գերակա շահի ինստիտուտը կիրառելու համար»։


bottom of page