top of page

Բորելն Ուկրաինայում ասել է, որ կախարդական փայտիկ չունի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Feb 8, 2024
  • 1 min read
ree

Եվրամիությունը սպառել է իր զենքի պաշարը և կախարդական փայտիկ չունի, որի միջոցով կարողանա ավելի շատ զինամթերք տրամադրել Կիևին, ուկրաինական «Рада» հեռուստաալիքի եթերում ասել  է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ձեզ ավելի շատ է պետք, և մենք էլ պետք է ավելի շատ տանք, բայց ես կախարդել չգիտեմ։ Ես կախարդական փայտիկ էլ չունեմ։ Եվրամիության պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները սուղ էին»,- ասել է Բորելը։

Նա նշել է նաև, որ Ուկրաինային են տրամադրվել բոլոր արկերը, որոնք պահվում էին ԵՄ անդամ երկրների արսենալներում։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը նամակ էր գրել ԵՄ-ի իր գործընկերներին՝ ահազանգելով Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի ծայրահեղ պակասի մասին։

1/2466
bottom of page