ՄԻԱՄԻ՞Տ ԵՔ, ԹԵ՞ ՈՒՐԻՇ ԲԱՆ. ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ:
- Armen Sukiasyan

- Jan 17, 2024
- 1 min read

Իլհամ Ալիևի չափազանց ագրեսիվ հռետորաբանությամբ հարցազրույցին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի խեղճուկրակ պատասխանը։ Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Արձանագրում եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է, հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թո՞ւյլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու:
Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ դիմելով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին մասնակցող, վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Քոչարյանի հարցից հետո, ԱԺ նիստերի դահլիճում կրքերը լարվեցին, ՔՊ-ականները սկսեցին տեղից արձագանքել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ecac4da0eef42f422bfbf89151f49ab5?fbclid=IwAR2qPO45XiQEdWTdCSNb7of_ддLQRYssQB0aAXAZH3PGKhybdEmGEG6B4vZdA_aem_AXmZkp8cE8puLhTK9j_loxvaWoLy-X7Ou2rp1F1fnZihvr_LDpwHDK07c79tLpv94eE
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»




















